Search
Close this search box.

Կանադայի վարչապետ Թրյուդոն և ԱՄՆ նախագահ Բայդենը գրազ են եկել. կանադայի վարչապետը պարտվել է

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պարտվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կնքած գրազում և ապխտած միս է ուղարկել ԱՄՆ առաջնորդին՝ որպես նվեր հաղթանակի կապակցությամբ: Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Բայդենը և Թրյուդոն գրազ էին եկել, թե որ երկրի հոկեյի թիմը կհաղթի Սթենլիի գավաթի եզրափակիչ խաղում՝ Մոնրեալի, թե Տամպայի թիմը: Արդյունքում հաղթանակ տարավ ամերիկյան «Տամբա Բեյ Լայթնինգ»-ը:

Նշվում է, որ ԱՄՆ-ի և Կանադայի ղեկավարները խաղից հետո հեռախոսազրույց են ունեցել, և Բայդենը շնորահակություն է հայտնել Թրյուդոյին մոնրեալական ձևով ապխտած մսի համար:

Please enter a valid URL