Search
Close this search box.

«Մեր թիմն այսօր քարուքանդ արեցին». Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է կրել արծաթե մեդալը

Հայաստանի հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը Տոկիոյում կայացած պարգևատրման արարողության ժամանակ հրաժարվել է արծաթե մեդալից։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ Ալեքսանյանը տեղում գտնվող լրագրողներին հարցազրույց տալու խնդրանքին պատասխանել է. «Պետք է Ռուսաստանից լինել հաղթելու համար»:

Ըմբիշը համաձայն չէ մրցավարների որոշմանը իր և իր հակառակորդի` Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի պայքարի շուրջ։

Vnews.am-ը գրում է, որ Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը oլիմպիական խաղերը Տոկիոյից լուսաբանող լրագրողների հետ զրույցում ասել է` Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նկատմամբ կողմնակալություն կար։

«Ասելու շատ բան ունեմ, բայց դա հավանաբար կթողնեմ ասուլիսին։ Այսօր Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նկատմամբ կողմնակալություն կար։ Տեսեք՝ ինչ արեցին. փոխվեց մեկ մեդալի գույնը, 3 մեդալից էլ զրկվեցինք։ Երեքն էլ պատրաստ էին այսօր հաղթելուն։ Մեզ հաստատ զրկեցին մեդալներից։ Մեր թիմն այսօր քարուքանդ արեցին։ Հիմա դա ում մտահղացումն էր` չեմ կարող ասել։ Հարցեր կան, որ պետք է հասկանամ դեռ։ Բայց այսօր էմոցիոնալ եմ։ Լինում են սխալներ, բայց այսքան ակնհայտ կողմնակալ որոշումներով հնարավոր չէ։ Արթուրը մեկ ոտքով գորգ բարձրացավ ու այդպես դատեցին։ Խախտում չկար, բայց գտան մի բան, 1-1 դեպքում Արթուրը կարող էր չեմպիոն դառնալ։ Այդպիսի մի քանի գոտեմարտ եղավ», – ասել է մարզիչը։

Please enter a valid URL