ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր, որոնցով մի շարք նոր նախարարներ են նշանակվել․
Կարեն Անդրեասյանը՝ ՀՀ արդարադատության նախարար
Վահրամ Դումանյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Անդրանիկ Փիլոյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը, ֆինանսների նախարար՝ Տիգրան Խաչատրյանը։