ArmDaily.am-ի տեղեկություններով՝ երեկ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տարոն Մարգարյանը Ազգային ժողովի ճաշարանում 20 հազար դրամ թեյավճար է թողել ճաշելուց հետո, իսկ նրա ուղեկիցը՝ 10 հազար դրամ։
Նշենք, որ երեկ մեկնարկել է նորընտիր խորհրադարանի առաջին նստաշրջանը։ ԱԺ-ում այժմ հավաքված են թե ներկա, թե նախկին իշխանությունների ներկայացուցիչներ,ոմանք լավ են տիրապետում ԱԺ նիստուկացին, իսկ ոմանք դեռ կորում են միջանցքներում սեփական աշխատասենյակը որոնելիս։
Հ.Գ Նյութը հրապարակելուց հետո մեզ հետ կապ հաստատեցին Տարոն Մարգարյանի մերձավոր շրջապատից, և պարզաբանեցին, որ նա ոչ թե թեյավճար է թողել, այլ հաշիվ է փակել։
Նյութի աղբյուր՝ ArmDaily.am