Search
Close this search box.

ՖՈՏՈ. Լավ լուր՝ Երևանում եռյակ է ծնվել՝ 3 տղա

Օրերս «Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական ճանապարհով բեղմնավորված, առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման եռյակ է ծնվել: Այս մասին հայտնում են ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

«ԲԱՑԱՌԻԿ ԾՆՈՒՆԴ ՇԵՆԳԱՎԻԹ ԲԿ-ՈՒՄ

Եռյակ է ծնվել՝ 3 տղա

Օրերս «Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական ճանապարհով բեղմնավորված, առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման եռյակ է ծնվել:

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակչուհի 25-ամյա Լաուրա Միրզոյանն ու նրա ամուսինը պլանավորում էին երկրորդ երեխան: Աննկարագրելի է այն զգայական պահը, երբ հղիության վաղ շրջանում Լաուրան ու ամուսինը ՈՒՁՀ հետազոտության ժամանակ պարզեցին, որ ոչ թե մեկ, այլ երեք տղա են ունենալու: Երիտասարդ զույգը արդեն մեկ արու զավակ ուներ:

Նրանք մտածել անգամ չէին կարող, որ իրենց երեխաները շուտով ոչ թե երկուսը կլինեն, այլ՝ միանգամից չորսը, այն էլ տղաներ:

Արեգը, Արենը և Արամը ծնվել են ս․թ․ հուլիսի 21-ին, 1700,1950 և 1900 գրամ քաշերով՝ կեսարյան հատման ճանապարհով, 34֊35 շաբաթական հղիության շրջանում «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի օգնությամբ:

Երեխաները գտնվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում, նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հսկողության տակ և ակտիվ բուժման կուրսն անցնելուց հետո բավարար վիճակում դուրս են գրվել։

Իսկ տանն արդեն իրենց սպասում էր ավագ եղբայրը՝ 5 ամյա Նարեկը:

Մեջբերում երիտասարդ մայրիկի շնորհակալությունից․

«Շնորհակալ եմ ամբողջ բժշկական անձնակազմից հոգատար, ջերմ ու պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար: Շնորհակալ եմ իմ բժիշկներին երեխաներիս կյանք պարգևելու համար: Չկա առավել մեծ երջանլկություն, քան բազմազավակ մայր լինելը:»

Մենք ևս մեկ անգամ շնորհավորում ենք երիտասարդ, խիզախ ընտանիքին հայրենանվեր գործի՝ չորս որդիների համար:

Հ.գ. Երեխաների նկարները հրապարակված են ծնողների համաձայնությամբ»:

Please enter a valid URL