Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղաները հուսով են` մեր կառավարությունը ձեռքերը ծալած նստած չէ. Գերությունից վերադարձած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ռազմագերիների հարազատների բողոքի ակցիային էր մասնակցում նաև Խծաբերդից գերեվարված Գևորգ Ասատրյանը, որը վերջերս է վերադարձել գերությունից. «Խնդրում եմ կառավարությանը, որ մեր գերեվարված տղաները վայրկյան առաջ վերադառնան իրենց ընտանիքները: Մեր տղաներին դատապարտել են 6 տարի ու հիմա չգիտենք՝ ինչ պետք է լինի»,- ասաց Գևորգը:

Նա նշեց, որ իրենց այնտեղ շատ լավ են վերաբերվել, և տղաները հուսով են, որ անպայման վերադառնալու են. «Տղաները հուսով են` մեր կառավարությունը ձեռքերը ծալած նստած չէ»,- ընդգծեց գերությունից վերադարձածը:

Please enter a valid URL