Օգոստոսի 2-ին Հայաստանի Ազգային ժողովում անցկացվում է 8-րդ գումարման նոր խորհրդարանի խոսնակի ընտրության երկրորդ գաղտնի քվեարկությունը:
Այն կտեւի 30 րոպե:
Երկրորդ քվեարկության պատճառը քվեաթերթիկում թույլ տրված սխալն է, ավելի ճիշտ՝ խորհրդարանի նախագահի պաշտոնի համար ընդդիմադիր թեկնածուներից մեկի անվան մեջ: Թեկնածուի անունը այդպես էլ չհրապարակվեց: