Ադրբեջանի իշխանությունը երկու հայ գերիների՝ Լյուդվիգ Մկրտչյանին եւ Ալյոշա Խոսրովյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, համապատասխան որոշումն ընդունվել է Բաքվի Յասամալի շրջանային դատարանի կողմից:
Գերիները մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման, պատերազմի օրենքների խախտման, խոշտանգումների եւ այլ հոդվածներով:
Մկրտչյանն ու Խոսրովյանը մեղադրվում են առաջին ղարաբաղյան պատերազմին մասնակցելու հետ կապված:
Հապճեպ նշանակվել են «վկաներ», որոնք «ցուցմունքներ» են տվել: