«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ նիստի ժամանակ պահանջեց 20 րոպե տևողությամբ ընդմիջում։
Պատգամավորն իշխող քաղաքական ուժին հորդորեց ընդմիջումն օգտագործել, որ կազմակերպեն իրենց խմբակցության երկու գործընկերների ազատ արձակումը կամ այդ ուղղությամբ խորհրդարանի անելիքները,
«Այդ թվում չի բացառվում նաև Գլխավոր դատախազին ԱԺ հրավիրելն ու նրանից պարզաբանում ստանալը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
ԱԺ նիստը նախագահող Կնյազ Հասանովը ցանկանում էր ներկայացնել նիստի օրակարգը, սակայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները խոչընդոտեցին նրան՝ բոյկոտելով։
Կնյազ Հասանովը հորդորեց պատգամավորներին չխանգարել. «Այստեղ ակցիա չէ, սա խորհրդարան է»։
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը նշեց, որ միանում են «Հայաստան» խմբակցության պահանջին՝ ապահովել ընտրված պատգամավորների ներկայությունն ու բնականոն աշխատանքը։
«Այս պահին գործող իշխանություններից բացարձակ արդարություն չեմ ակնկալում, բայց մեր դաշինքը կարևորում է, որ հանկարծ հավասարության նշան չդրվի այսպես ասած այն ազգընտիրների միջև, որոնք չեն բարեհաճել սեփական պատճառներով ներկայանալ նիստին ու այն մարդկանց միջև, որոնք պատանդի կարգաիճակով իրենց թույլ չեն տալիս մասնակցել աշխատանքներին»,-նշեց Հայկ Մամիջանյանը։
Հասանովը փորձեց շարունակել նիստը, «Հայաստան» խմբակցությունը սկսեց խփել սեղաններին։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Վարդևանյանը Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ րոպե ընդմիջում պահանջեց։ Հասանովը մի քանի հայտարարությունից հետո համաձայնեց ընդմիջմանը, հայտարարվեց ընդմիջում՝ մինչև 12։00։