Search
Close this search box.

«Սատկեք դուք, անպատիվ, անբարո, չագուչի ու հակահիգիենիկ իրականությունը կյանքի կոչող ապիկարներ». վարչապետի նախկին խորհրդական

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՍԱՀՄԱՆ vs Պատգամավորի սուրճ

Մեր երկրում ոչ թե պատգամավորին հայհոյելը քրեականացնող օրենք է պետք, այլ պատգամավոր դառնալու համար` առնվազն 3 տարվա պարտադիր, պայմանագրային սահմանապահ ծառայության ստաժ:

Որ ամռանը սարի գլխին, բուշլատով ու տաք ձեռնոցներով, ծխախոտի ու ուտելիքի ուշացումներով,… զենքը ձեռքին սահման պահած լինի որպես առաջադրման պարտադիր ու անհրաժեշտ պայման:

Ես գիտեմ ինչքան է սահմանին կանգնած սպայի աշխատավարձը: Չեմ գրի այստեղ…

Ի՞նչ անբարոյական վիժվածք է պետք լինել, որ սահմանապահ պայմանագրայինի աշխատավարձի չափերով քեզ կոֆեի ու սրճարանի հավելավճար հաստատես օրենքով:

Երեկ էլ քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձերի բարձրացման «քվեարկությունն» ավարտվեց իրենցքայլականների «ջախջախիչ հաղթանակով»` 32 կողմ, 2 դեմ։

Պատերազմի օրերին $100.000 կառուցվելիք ավտոպարկի դարպասների շինարարության քվեարկությունը հիշեցի:

Ո՜չ ապաստարանի, ո՜չ քաղպաշտպանության այլ միջոցառման… այլ ավտոպարկի անցակետի ու դարպասի

Սատկեք դուք, անպատիվ, անբարո, չագուչի ու հակահիգիենիկ կաստրատի իրականությունը կյանքի կոչող ապիկարներ:

ՍԱՏԿԵՔ»։

Please enter a valid URL