Search
Close this search box.

Ահաբեկիչներն իրենց վրա են վերցրել Թուրքիայում անտառային հրդեհների պատասխանատվությունը

«Կրակի երեխաներ» կազմակերպությունն իր վրա է վերցրել Թուրքիայի տարածքում հուլիսի վերջից տարածվող անտառային հրդեհների պատասխանատվությունը: Այս մասին գրում է Yeni Safak թերթը։

«Կրակի երեխաները» Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ստորաբաժանումն է, որի անդամները Թուրքիայում ճանաչվել են ահաբեկիչներ։ Կազմակերպությունը հրապարակայնորեն հայտարարել է․

«Ժամանակն է ծնկի բերել թուրքական ռեժիմը կրակի միջոցով, քանի դեռ նա չի սովորել հասկանալ այլ լեզու»,- ասվում է հայտարարության մեջ:

Թերթը նշում է, որ «Կրակի երեխաները» պարբերաբար անտառային հրդեհներ են կազմակերպում երկրում ՝ սկսած 1990-ականներից։

Please enter a valid URL