Բանաստեղծ Արեգ Գրիգը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դուք լույս եք բոլորի կյանքում:
Մաքրամաքուր ձայնի չքնաղ մեկնաբան` Արաքս Մանսուրյան, բարի տարեդարձ, իմ լավ ընկեր ու բարեկամ։
ՀԳ. Առաջինը լուսանկարը Արաքս Մանսուրյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված համերգից է։
Երբ Տիկին Մասուրյանը ՖԲ-ով գրեց, որ ուզում է իր ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված համերգի հանդիսավարը ես լինեմ, միանգամից երգչուհու Կոմիտասյան կատարումները հնչեցին ականջներիս մեջ. մտապահոցիս ձայնարկիչը անաղարտություն էր հաղորդում հուգուս, միանգամից պատասխանեցի՝ պատիվ ունեմ:
Երեկոն չտեսնված էր. Հնչեցին կոմիտասյան և մանսուրյանական երգեր։ Արաքս Մանսուրյանի օտարազգի սաները այնպես էին երգում Կոմիտասի մեղեդային երգերը, կարծես թե, հայ լինեին։
Տարիներ շարունակ միշտ բարձրաձայնել եմ երգչուհու չգնահատված լինելու հանգամանքը՝ մասնավորապես պետության և իշխանության կողմից: Կես դարից ավելի հայ ազգային և ժողովրդական երգն աշխարհին ներկայացնելով, շռնդալից ծափահարությունների ներքո Հայաստանի անունը բարձր պահելով՝ երգչուհին երբեք չխոսեց դրա մասին, ուշադրություն չդարձրեց, որ…
Ի դեպ՝ Արաքս Մանսուրյանը չունի ո՛չ վաստակավոր, ո՛չ էլ ժողովրդական երգչի <<տիտղոսներ>>:
Ինչպես Ինքն է ասում. <<ժողովրդի սերը ինձ համար ամեն ինչից վեր է>>: