Search
Close this search box.

Էրդողանը նշել է անտառային հրդեհների հնարավոր պատճառը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել է երկրում անտառային հրդեհների հնարավոր պատճառը: Նրա խոսքով ՝ իշխանությունների կողմից դիտարկվում է հրկիզման վարկածը։ Այս մասին թուրք առաջնորդը հայտնել է հուլիսի 31-ին Անթալիայի ճգնաժամային կենտրոնում ելույթի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք մանրակրկիտ հետաքննում ենք հրդեհների պատճառները։ Եթե կան այնպիսի դավաճաններ, որոնք կարող են այրել սեփական հայրենիքը, ամենածանր պատիժը կկրեն», – հայտարարել է Էրդողանը։

Ինչպես հաղորդում է Anadolu-ն, Թուրքիայում անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի: Մանավգաթ շրջանում անտառային հրդեհի մարմանը մասնակցած երկու աշխատակցի մահացած են հայտնաբերել:

Հուլիսի 29-ին հայտնի է դարձել երկրի հարավում ևս մի քանի տարածքներում անտառային հրդեհների նոր օջախների մասին: Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանից հետո հրդեհներ են սկսվել Բոդրում հանգստավայրում, ինչպես նաև Ադանայում, Կայսերիում և Մերսինում:

Էրդողանը երկրում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել:

Please enter a valid URL