Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ոստիկաններն ու փրկարարները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: