Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում Եվրոպական խաղերի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովին պարտված ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևը մեկնաբանել է իր պարտությունը՝ մեղքը բարդելով մրցավարների վրա:
Նա ասել է, թե հաղթանակ էր ակնկալում, բայց մրցավարներն «անարդար որոշում են կայացրել»:
, Եվրոպական խաղերի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում մենամարտել է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթանակ տարել մրցավարների որոշմամբ։
Մեր բռնցքամարտիկը 4-1 հաշվով փայլուն հաղթանակ է տարել և դուրս եկել ՕԽ-ի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Այստեղ արդեն Բաչկովը կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրալինովի հետ։ Քառորդ եզրափակչի մենամարտը կկայանա օգոստոսի 3-ին։