Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտարարում է, որ լրջորեն անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջերս տեղի ունեցած զինված միջադեպերից, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։
Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովի հայտարարությունում ասվում է, որ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ, սակայն Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կարգավորման համար, մասնավորապես մասնակցել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։
Մոսկվայում մտադիր են ակտիվորեն աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի դարձնելու ուղղությամբ ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա վատթարացմանը: