Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնմանն աջակցելու Թեհրանի պատրաստակամության մասին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական Irna գործակալությունը, Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանային հակամարտությունների շարունակման կապակցությամբ ՝ երկու կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել:
ԳՈՎԱԶԴ00:27Իմանալ ավելին
Իրանի ներկայացուցիչն ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման որոնման անհրաժեշտությունը:
Կոչ անելով երկու կողմերին հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար: