Search
Close this search box.

Գերմանիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերականգնել հրադադարի ռեժիմը

Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային լարվածությանը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության վերսկսված էսկալացիան խորը մտահոգություն է առաջացնում։ Գերմանիան կոչ է անում երկու կողմերին վերականգնել հրադադարի ռեժիմը և անել այն ամենը, ինչ իրենց ուժերի սահմաններում է, որպեսզի պաշտպանեն մարդկանց կյանքերը»,- «Թվիթեր»-ում նշել է Մաթիաս Լյութենբերգը:

Please enter a valid URL