Search
Close this search box.

Հայ գերիների քրեական հետապնդումը Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է. Human Rights Watch

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Գեորգի Գոգիան անդրադարձել է Բաքվի դատարանի կողմից Շիրակի մարզի հայ գերիների նկատմամբ կայացված ապօրինի դատավճռին: Նա նշել է, որ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հայ գերիների քրեական հետապնդումը Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է։ «Գերեվարված զինվորներին ռազմագերիների կարգավիճակ պետք է տրվի, նրանք պետք է վերադարձվեին մարտական գործողությունների ավարտից հետո», – գրել է Գոգիան իր Twitter-ի էջում:

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Շիրակից 13 ռազմագերիներից յուրաքանչյուրին դատապարտել է 6 տարվա ազատազրկման՝ պետական սահմանն ապօրինի հատելու և ապօրինի զենք ձեռք բերելու շինծու մեղադրանքներով:

Please enter a valid URL