Search
Close this search box.

Շիրակցի 13 ռազմագերիների մասով Բաքվի դատարանը հրապարակեց դատավճիռը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է շիրակցի 13 ռազմագերիների նկատմամբ շինծու քրգործով դատական նիստը, որն ընթանում է դատավոր Ֆայիգ Հասանովի նախագահությամբ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ գործին առնչվող փաստաթղթերն են ուսումնասիրվել, որից հետո դատաքննությունը համարվել է ավարտված։ Իր ելույթում մեղադրող դատախազը խնդրել է մեղադրանքից հանել 214․2․1 ու 214․2․3՝ «ահաբեկչության կատարման», 279․2՝ «անօրինական զինված խմբավորման ստեղծման» հոդվածները։

Պետական մեղադրողը պահանջել է հայ գերիներին պատժել 318․2՝ սահմանի «անօրինական հատման» և 228․3՝ «զենքի անօրինական ձեռքբերման» հոդվածներով։

Դատախազը պահանջել է հայ գերիներին 7 տարվա ազատազրկման դատապարտել՝ պայմանով, որ պատժի կրումից հետո նրանք արտաքսվեն Ադրբեջանից։ Դատարանը վճռել է հայ գերիներից յուրաքանչյուրին դատապարտել 6 տարվա ազատազրկման։

Դատավճռում նշվում է, որ պատժի կրումից հետո նրանք պետք է արտաքսվեն Ադրբեջանից։

13 հայ ռազմագերիներն են՝ Եղիշե Աստանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Էդուարդ Կիրակոսյանը։

Please enter a valid URL