Search
Close this search box.

Մահվան ևս 10 դեպք է արձանագրվել. իրավիճակը Հայաստանում

Հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  229 603 դեպք, որոնցից  219 502-ն` առողջացած, 4604-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4378 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  1 328 107 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5930 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք: Ունենք 123 առողջացած և 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1119 է:

Please enter a valid URL