Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվել է ստանալ այն մարտական դիրքի լուսանկարները, որի վրա հուլիսի 28-ին հարձակվել են ադրբեջանցիները։ Կադրերում կրակոցների և արյան հետքեր են երևում, որոնք վկայում են մարտերի մասին։
Հիմա Կութ գյուղ տանող ճանապարհը (հենց դիրքերի տակ) փակել է ռազմական ոստիկանությունը։
Հիշեցնենք` դիրքերը բարելավելու և հետագա հնարավոր առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ադրբեջանական ստորաբաժանումներն այսօր ականանետների, նռնականետների և խոշոր տրամաչափի հրազենի կիրառմամբ հարձակվել են հայկական գերիշխող հենակետի վրա և ժամանակավորապես գրավել այն։
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում, կրելով բազմաթիվ կորուստներ, հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: