Ադրբեջանը մինչ այս պահը որևէ տեղեկություն չի հայտնել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ծավալված մարտական գործողությունների հետևանքով իր զոհերի մասին, սակայն, ըստ համացանցում շրջանառվող տեղեկությունների, ադրբեջանական կողմն ունի 10 զոհ:
Հիշեցնենք, որ այսօր գիշեր ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ծավալվել են տեղային մարտեր Սոթքից մինչև Վերին Շորժա:
Մարտական գործողությունների արդյունքում՝ հայկական կողմն ունի 3 զոհ և 4 վիրավոր: Մերոնց ձեռնարկած համարժեք գործողությունների ընթացքում ադրբեջանցիները ետ են շպրտվել ելման դիրքեր՝ կրելով զգալի կորուստներ։