Պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները հուլիսի 28-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, այս մասին հայտնում է Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1616 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) և քաղաքացիական անձանց աճյուններ: