Search
Close this search box.

Ադրբեջանը հայտնում է երկու վիրավորի մասին

Հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են մարտերի արդյունքում երկու վիրավորի մասին։ Նրանք են Ալիև Սադիգ Նիզամի օղլուն և Իմրանի Իմրան Իմրան Դիլգամ օղլուն։

Տեղային մարտերը ժամը 07։00-ի դրությամբ շարունակվում են։

Please enter a valid URL