Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Արշակ Կարապետյանի հետ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ռազմա-դիվանագիտական աղբյուրները:
Ըստ ինսայդերների տվյալների՝ Կարապետյանը Մոսկվա էր ժամանել հուլիսի 27-ի առավոտյան: Բանակցությունները կրում էին ոչ հրապարակային բնույթ, ուստի դրանց թեմաներն ու մանրամասները դեռ հայտնի չեն: Նշվում է, որ նախօրեին կողմերը հեռախոսազրույց են ունեցել, որը նվիրված էր անվտանգության ապահովմանը Հարավային Կովկասում: