Ազգային ժողովի աշխատակազմում կտրուկ փոփոխություններ են կատարվում: Այս մասին գրում է ArmLur.am-ը։
Կայքի տեղեկություններով՝ ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը կազատվի աշխատանքից: Երբ Արարատ Միրզոյանը նշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, Հովհաննիսյանը աշխատանքի կանցնի հենց այնտեղ:
Արդեն հայտնի է նաեւ, թե ով է փոխարինելու ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանին: Որոշում է կայացվել այն վստահել Վահան Նարիբեկյանին, որը ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանի մանկության ընկերն է: Արդեն իսկ աշխատանքից ազատման դիմում է գրել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը: