Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջաբրայիլի շրջանի (Մեխակավան) Մեդիլի գյուղի տարածքում ականի վրա պայթել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) մասնագետը։ Տեղեկությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք հղում են անում տեղի գլխավոր դատախազությանը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր` հուլիսի 27-ին։ Ականի վրա պայթածը` Բահրուզ Տապտիգ օղլին, այդ գյուղ էր գործուղվել ականազերծման աշխատանքների նպատակով։ Պայթյունի հետևանքով տղամարդը մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել։