ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 27-ին, կազմել է 482.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 568.13 դրամ (նվազել է 1.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 664.39 դրամ (նվազել է 1.25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.53 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 393.3 դրամ, ոսկի՝ 27,913.29 դրամ, պլատին՝ 16,513.53 դրամ: