Search
Close this search box.

Երասխի՝ վիրավորում ստացած համայնքապետ գրառում է կատարել

Ողջույն Հայ ազգ, Աստծո կամոք ողջ եմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը։

«Ուրախությամբ տեղեկացնեմ բոլորիդ, որ ապաքինվում եմ դեպի լավը, ժամանակավորապես վերադարձել եմ շարք առօրյա գործերիս»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը ժամը 18:40-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Կիրառվել են նաեւ ականանետեր: Իրադրությունը հանդարտվել է գիշերը ժամը՝ 02։00-ին։

Փոխհրաձգության ընթացքում աջ ուսի շրջանում վիրավորում էր ստացել Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը, որը փորձում էր կազմակերպել ադրբեջանցիների գործողությունների արդյունքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ Նրան սկզբում տեղափոխել էին «Արարատ» ԲԿ, ապա Երևանի «Աստղիկ» ԲԿ։ Հիվանդանոցում նրան վիրահատել էին։

Please enter a valid URL