Search
Close this search box.

Արցախը պետք է լինի այն առանցքը, որի շուրջ էլ կհյուսվի ազգային գաղափարախոսությունը. Հյուսնունց

Վերջին երեք տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ աշխարհասփյուռ հայության համար Արցախն ու արցախյան հարցը ունեն բացառիկ կարևորություն:
Այս ճշմարտությունը ավելի ակնհայտ է դառնում ժամանակի հետ` այն հասնելով մինչև իսկ թիվ մեկ օրախնդրի:
Մեր ինքնության, հարատևման և բարգավաճման տեսլականի կարևորագույն պայմանը արցախյան հարցի լուծումն է և ներկայումս չկա ու տեսանելի ապագայում էլ հազիվ թե լինի մի գաղափար, մի նպատակ, որը իր կարևորությամբ կարողանա համեմատվել դրա հետ:

Արցախյան հարցը մեր և´ մարտավարությունն է և´ իր անսահման ընդգրկունությամբ հանդերձ` ռազմավարությունը, որը ի վիճակի է միավորելու ողջ հայությանը:
Ժամանակի տրամաբանությունը ենթադրում է ազգային շահերին ավելի համակարգված մոտեցում:

Անհրաժեշտություն է ծագում հետագա գործունեության համար ունենալ, ձևավորել-ձևակերպել արդիական և կենսունակ գաղափար, գաղափարախոսություն, ինչի շուրջ կարող են միավորվել հայոց քաղաքական միտքն ու ներուժը: Ճակատագրի բերումով և թելադրանքով այդպիսին կարող են լինել Արցախն ու արցախյան հարցը: Հետևաբար, Արցախը պետք է լինի այն առանցքը, որի շուրջ էլ կհյուսվի ազգային գաղափարախոսությունը:

ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան`
Ռուդիկ Լևոնի Հյուսնունց

Please enter a valid URL