Այսօր` հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրու տներից մեկում 2 դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 12։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բագրատունյաց 8-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին»,–գրում է կայքը։
Հրշեջները, բացելով նշված շենքի 31 բնակարանի դուռը, բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են մոր և տղայի դիերը։
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մայրը 37 տարեկան էր, որդին` 9-ը։