Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցին ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկվանից համացանցում տարածվում են այս կադրերը, իբր, Պավլիկ Մանուկյանը մասնակցել է հայտնի հարսանիքին․․․ Մի շտապեք ցեխ շպրտել Պավլիկի վրա։ Նա Սաղմոսավանքում այդ օրն իր զինվորի (կանադահայ) հարսանիքին է ներկա գտնվել։ Միաժամանակ պսակի մի քանի արարողություն է եղել, հերթով եկեղեցի են մտել, և Պավլիկն անտեղ լինելով՝ ակամայից հայտնվել է կադրում։ Այս մասին կարծում եմ, Պավլիկն ինքն էլ հայտարարությամբ հանդես կգա, բայց, ձեզ հիմար վիճակի մեջ մի դրեք․․․