Search
Close this search box.

Աշխարհի գավաթ․ Հայկ Մ․ Մարտիրոսյանը սեւերով վստահ հաղթանակ տարավ

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը (2648) վստահ հաղթանակով սկսեց 1/8 եզրափակիչը։

Նրա մրցակիցն է Մամին Տաբատաբաեի (2613, Իրան), որը պաքարից դուրս էր թողել Պենտալա Հարիկրիշնային (2730, Հնդկաստան)։ Հուլիսի 25-ին տեղի ունեցախ առաջին դասական պարտիայում հայ գրոսմայստերը հանդես եկավ սեւ ֆիգուրներով եւ առավելության հասավ 61 քայլում։

Հուլիսի 26-ին տեղի կունենա երկրորդ դասական պարտիան։

Քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում, Հայկ Մ․ Մարտիրոսյանի մրցակիցը կլինի Վլադիմիր Ֆեդոսեեւ (2696, Ռուսաստան) — Վելիմիր Իվիչ (2581, Սերբիա) զույգի հաղթողը։

Հիշեցնենք, որ 2016թ. աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մ․ Մարտիրոսյանն առաջին շրջանում հաղթել էր զամբիացի Չիտումբո Մվալիին (2281), երկրորդ շրջանում՝ թուրք Մուստաֆա Յիլմազին (2630), երրորդ շրջանում՝ Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակը 6–րդ համար Շաքրիյար Մամեդյարովին (2770), չորրորդ շրջանում՝ խորվաթ Անտե Բրկիչին (2592)։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Please enter a valid URL