Search
Close this search box.

Մահվան ևս 3 դեպք է գրանցվել

Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 166 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228 798-ի: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4587 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Հուլիսի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1115 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5702-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 104 է, ընդհանուր առողջացածներինը՝ 219 062, փաստացի բուժվողներինը՝ 4034 (մեկ օրում ավելացել է 59-ով): Մեկ օրում արվել է 5748 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 305 307 թեստ:

Please enter a valid URL