Երեկ հուլիսի 24-ին, ժամը «Ջարդի ձոր» կոչվող հատվածում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է Ա․ Ի․-ի և Է․ Ք․-ի դիերը։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել ուղևոր Խ․ Ի․-ի (մոտ 12 տարեկան աղջիկ, կենդանության նշաններ չեն եղել)։
Խ․ Ի․-ն, տուժածներ Ա․ Գ․-ն (ծնված 1982 թ․), Լ․ Խ․-ն (ծնված 1988 թ․), Վ․ Խ․-ն (ծնված 1989 թ․), իսկ Գ․ Հ․-ն՝ տեղի ուժերով, հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները գրանցել են 12 տարեկան աղջկա և Վ․ Խ․-ի մահը, Ա․ Գ․-ի և Լ․ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ․ Հ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: