Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. Միրզոյան Կարենը սյունեցի էր, Ագարակում էր ծնվել։ 2019-ին զորակոչվել էր բանակ, ծառայում էր Ստեփանակերտում։ Պատերազմի առաջին օրերից մասնակցել է Հադրութի, Ֆիզուլիի, Քարինտակի մարտերին, իսկ վերջում տեղափոխվել է Շուշի։ Ու հենց Շուշիում է, որ սկսվել է սարսափելին։
Նոյեմբերի 7-ին, այդպես էլ չլքելով իրենց վստահված, բայց պատսպարվելու ոչ մի հնարավորություն չունեցող դիրքը, Կարենն ընկերների հետ հայտնվում է շրջափակման մեջ:
Նոյեմբերի 7-ին, այդպես էլ չլքելով իրենց վստահված, բայց պատսպարվելու ոչ մի հնարավորություն չունեցող դիրքը, Կարենն ընկերների հետ հայտնվում է շրջափակման մեջ:
Նրա դասակի հրամանատարը թողնում ու փախնում է։
Խմբից միայն 2-ին է հաջողվում ողջ մնալ…
3 տեղից վիրավոր ու օգնության որևէ հույս չունեցող Կարենն ընկերոջ հետ ինքնասպան է լինում, որպեսզի գերի չընկնի….
Կարենն ընդամենը 20 տարեկան էր:
ՀԳ. Կարենից մնացած հուշերը: