Search
Close this search box.

«Օրենքով գող» Օշականցի Գևորիկը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի․ ՀԺ

ՀԺ-ի տեղեկություններով՝ «Օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը եւ Մելիքյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրել գրավը: 50 միլիոն դրամը դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո Մելիքյանն ազատ կարձակվի:

Գեւորգ Մելիքյանի պաշտպան Մնացական Մարուքյանը «Հայկական Ժամանակի»  հետ զրույցում միայն ասաց, որ իր պաշտպանյալը գրավի դիմաց ազատ կարձակվի:

«Օրենքով գողը», հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Մելիքյանը, համարվելով հեղինակության, կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ, մասնավորապես ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման խնդրին վերաբերող վեճի՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով իրեն դիմած անձի օգտին լուծելու հարցը:

Please enter a valid URL