Հայաստանը ներկայացնող մարզիկները սկսում են պայքարն Օլիմպիական խաղերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն առաջինը սկսեց պայքարը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին գործիքների վրա Դավթյանը նախ ուժերը փորձեց իր հիմնական գործիքի վրա` հենացատկերի վրա: Դավթյանը վաստակեց 14. 866 միավոր: Եզրափակիչի վերջնական մասնակիցների ցանկը հայտնի կլինի օրվա վերջին, բայց միավորները հաշվի առնելով Դավթյանը գրեթե ապահովել է տեղը եզրափակիչում:
Դավթյանը ուժերը փորձ նաև նժույգ թափերում, որտեղ հավաքեց 14, 566 միավոր: Այս վարժությունում Դավթյանը դուրս չի գա եզրափակիչ: