Լրագրող Ավետիս Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել․
Քիչ առաջ ինձ կանգնեցրեցին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնք մի քանի հարյուրով ուղղակի տեռորի են ենթարկում Արմավիրի բնակիչներին և Արմավիր մտնող յուրաքանչյուր քաղաքացու, ստեղծելով անիմաստ տրանսպորտային խցանումներ և նյարդային իրավիճակ:
Ճանապարհային ստիկանները ստուգեցին փաստաթղթերը՝ վարարոդական իրավունքը և մեքենայի տեխանձնագիրը, բեռնախցիկն ու սրահը, հետո ուզեցին ԱՊՊա պայմանագիր: Ասացի, որ պայմանագրի ժամկետը լրացել է, և քանի որ երկրում տնտեսական ճգնաժամ է և ունեմ ֆինանսական դժվարություններ, նոր պայմանագիր չեմ կնքել:
Ոստիկանության բարձրաստիճան սպան, որ նստած էր 004 կոդով համարանիշի ամենագնացում, հրահանգեց, որ վարչական իրավախախտման մասին ակտ կազմեն, որի գումարը կազմում է 100 հազար դրամ: Ես հարցրեցի, որ եթե գումար չունեմ ԱՊՊԱ պայմանագրի գումարը մուծելու, ինչպես պետք է մուծեմ վարչական իրավախախտման գումարը, որը կրկնակիից ավել է, քանի ապահովագրության գումարը, ոստիկանության ակտ կազմող սպան պատասխանեց, որ դա էլ իմ խնդիրն է:
Ես ասացի, որ բացի այդ խնդիրները, ես մի հարց ունեմ իրենց. Հայտնի է, որ ադրբեջանական բանակը մտել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչու իրենք վարչական իրավախախտման ակտ չեն կազմում այդ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: Այդ ժամանկ մեր միջև վեճ սկսվեց, և մեզ մոտեցած ոստիկանության փոխգնդապետը հայտարարեց, որ դրա համար կա Պաշտպանության նախարարություն, թող իրենք էլ զբաղվեն ադրբեջանցիներով, իսկ Ճանապարհային ոստիկանությունը զբաղվում է միայն Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ: Ես իրենց փորձեցի բավցատրել, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը իր գործառույթները պետք է իրականացնի ՀՀ ինքնիշխան ամբողջ տարածքում, և հնարավոր է, որ մեր երկիր ներխուժած Ադրբեջանի քաղաքացիները մեր երկրի տարածքում երթևեկում են բարձր արագությամբ, կամ իմ նման առանց ԱՊՊԱ պայմանագրի:
Ինչու պետք է մեր երկրի տարածքում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին գտնվի արտոնյալ պայմաններում, քան ես: Երբ մեր վիճաբանությունը հասավ իր գագաթնակետին, և ես հայտարարեցի, որ չեմ ճանաչում այս իշխանության օրինականությունը, քանի որ այն չի կատարում իր սահմանադրական պարտականությունները և մեր երկրի տարածքային ամբողջականությունը ապահովելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն, իր երկրի քաղաքացիներին դիտարկում է, որպես տուգանքի մատերյալ, ոստիկանության բորբոքված աշխատակիցը հայտարարեց, որ հենց հիմա կչոքացնի ինձ և կրտսեր որդուս, որը իջել էր մեքենայից, և միացել մեր վեճին:
Պատկերացնում եք չէ, ինչ նողկալի տեսարան է, երբ 45-50 տարեկան տղամարդը, փոխգնդապետի ուսադիրներով սպառնում է 23 տարեկան երիտասարդ տղայի, որ հենց հիմա կչոքացնի նրան: Ի դեպ տղաս որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ, և մեկ ամիս եղել առաջնագծում, ինչը մենք երբեք չեն հրապարակայնացրել, որովհետև ի տարբերություն ոստիկանության աշխատակիցների, համարում ենք, որ հայրենիքի պաշտպանությունը ոչ թե Պաշտպանության նախարարության, այլ յուրաքանչյուր քաղաքացու գործն է:
Տղայիս մեղքն այն էր, որ նա ոստիկաններին ասում էր, որ իրենք ծառայում են Արցախը թուրքին հանձնած դավաճան իշխանությանը: Կարծում եմ, որ սա աքսիոմա է, որովհետև հենց Փաշինյանը, և ոչ այլ ոք է ստորագել կապիտուլյացիոն հայտարարությունը, հանձնելով Արցախի Հանրապետության տարածքները, այդ թվում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող: Այդ ժամանակ ոստիկանները կանչեցին զինվորական համազգեստով , սև դիմակներով խիստ ագրեսիվ տրամադրված խմբի, որի անդամները սկսեցին բառիս բուն իմաստով սպառնալ, որ հենց հիմա հաշվեհարդար կտեսնեն մեր նկատմամբ և կոչնչացնեն մեզ:
Ի բարեբախտություն մեզ, մեզ հաջողվեց կենդանի մնալ և ընտրությունները նույն ոստիկանության միջոցով կեղծած փաշինյան նիկոլի բանդաից մի կերպ ազատվել:
Հիմա ինձ հետաքրքրում է երեք հարց, որոնք մեծ հաշվով հռետորական են և պատասխան չեն ակնկալում:
Հարց առաջին․ ինչու է նիկոլ փաշինյանն ոստիկանական շուրջկալներ կազմակերպում, և մարդկանց չոքացնելու հրահանգներ տալիս: Տեսակետկ կա, որ դրսում թուրքի, ռուսի և ընդհանրապես բոլորի դեմ չոքողը, ուզում է վրեժխնդիր լինի սեփական հասարակությունից:
Հարց երկրորդ ինչու իմ երկրում ես պետք է ավելի պակաս իրավունքներ ունենամ, քան իմ երկիրը գրաված ադրբեջանցին, ինչու ես պետք է տուգանվեմ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար, իսկ ադրբեջանցին անարգել երթևեկի իմ երկրի տարածքում:
Հարց երրորդ. եթե երկրում այդքան դուխով հատուկ ջակատայիններ կան, որ կարող են մի քանի տասնյակով չոքացնել երկու անզեն մարդու, ինչու նրանց չեն ուղարկում մեր երկրի սահմանները պաշտպանելու և թուրքերին չոքացնելու:
Գուցե իսկապես միայն Սև լճերի և Կութիի տարածքները չէ, որ գրավված են թուրքերի կողմից,, և օկուպացիան ավելի համապարփակ է: