Search
Close this search box.

«Հուսով ենք` ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ». Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Աֆղանստանում ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել ՀԱՊԿ պայմանագրի կայունությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հիմա խորհրդակցություններ կլինեն Պակիստանում: Մենք ձգտելու ենք այն ամենին, ինչ ես նշեցի, որ այնտեղ (Աֆղանստանում) խաղաղություն լինի: Իսկ մեր դիրքորոշումը Կենտրոնական Ասիայի հարևանների հետ այն է, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները պետք է մնան ուժի մեջ, և, իհարկե, մենք հուսով ենք, որ ոչ ոքի մտքով չի անցնի ստուգել Հավաքական անվտանգության պայմանագրի կայունությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որևէ անդամի դեմ»,-ասել է Լավրովը «Ռուսաստանի արտաքին քաղաքականություն. Հաջողություններ, մարտահրավերներ, առաջադրանքներ և հեռանկարներ» վեբինարի ընթացքում, որը տեղի է ունենում «Միասնական Ռուսաստան» կուսակցության հարթակում:

Բացի այդ, նա նշել է, որ Աֆղանստանում քաղաքական գործընթացի բացակայությունը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում:

«Ըստ որոշ գնահատականների, թալիբները վերահսկում են տարածքի 70-80 տոկոսը և հասնում Աֆղանստանի հյուսիսային սահմաններ, որտեղ նրանցից բացի, «օգտագործելով այս վակուումը քաղաքական գործընթացներում, ակտիվորեն հաստատվում են ԻՊ ահաբեկիչներն ու «Ալ Քաիդա»-ի մնացորդները»,- ավելացրել է Լավրովը:

Please enter a valid URL