Search
Close this search box.

ԱԱԾ-ն պարզաբանում է

2021 թվականի հուլիսի 23-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածել է «ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից «ուժեղացված ծառայության» գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակին, և անհամաչափ են» խորագրով հաղորդագրություն և ներկայացրել, որ «2021 թվականի հուլիսի 21-ի երեկոյան ՀՀ ոստիկանությունը ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ իրականացրել է այսպես կոչված «ուժեղացված ծառայություն»՝ խուզարկելով ինչպես Երևանում երթևեկող, այնպես էլ Երևանից դեպի մարզեր և հակառակ ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցները»:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ կառույցի ծառայողները որևէ մասնակցություն չեն ունեցել վերոնշյալ միջոցառմանն ու պահանջում է այսուհետև զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելու և տարածելու գործելաոճից:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին հորդորում ենք սեղմ ժամկետներում հերքել տվյալ միջոցառմանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության մասնակցության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը:

Please enter a valid URL