Սմոլենսկի մարզում երեք երեխաների մայրը, բնական ճանապարհով, երեխա է լույս աշխարհ բերել, որից հետո խեղդել է նորածնին ու թաղել տան բակում: Այս մասին Life-ին պատմել է աղբյուրը:
Կնոջ 9-ամյա որդին, ինչպես նաև 11 և 16 տարեկան աղջիկները տեղափոխվել են Ռոսլավլ քաղաքի մանկատուն: Դեպքի մասին ոստիկանությունն իմացել է կնոջ գործընկերներից: Նրանք աշխատել են նրա հետ խանութում և տեսել, թե ինչպես է ընթանում հղիությունը, սակայն ինչ-որ պահի նա կտրուկ անհետացել է: Հարցաքննությունից հետո կինը պատմել նրանց, թե ինչ է տեղի ունեցել: