Search
Close this search box.

Օլիմպիական խաղերի հեռուստադիտողները կկարողանան էկրաններին տեսնել մարզիկների սրտի բաբախյունները ՍՊՈՐՏ

Տոկիոյի Օլիմպիական խաղերի հեռուստադիտողները էկրաններին կկարողանան տեսնել մարզիկների սրտի բաբախյունները և առցանց ծափահարություններով աջակցել մարզիկներին: Այս մասին Տոկիոյում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Ճապոնիայի դեսպան Տոյոհիսա Կոզուկին: Ճապոնացի դիվանագետը վստահություն է հայտնել, որ հեռուստադիտողները էկրանների միջոցով կկարողանան զգալ «սպորտի ամբողջ հմայքը»:

«Տոկիոյի օլիմպիական խաղերին ու պարալիմպիկ խաղերին օգտագործվելու են նորագույն էֆեկտների վերջին տեխնոլոգիաները: Օրինակ· նետաձգության մրցումների ժամանակ մարզիկի սրտի բաբախյունը էկրանին կցուցադրվի միկրո սենսորի միջոցով»,- ասել է Կոզուկին:

Հիշեցնենք, որ կազմակերպիչները որոշել են խաղերն անցկացնել առանց օտարերկրյա երկրպագուների, նաև թույլ չի տրվի օլիմպիական միջոցառումներ անցկացնել Ճապոնիայի վեց պրեֆեկտուրաներում, ներառյալ Տոկիոն: Բացման արարողությունը տեղի կունենա հանդիսատեսի բացակայության պայմաններում, սակայն դրան կմասնակցեն 950 պաշտոնատար անձինք:

Please enter a valid URL