Search
Close this search box.

Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին:

Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Please enter a valid URL