Հուլիսի 21-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ անցկացրեց «Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը» թեմայով: Ինչպես նշվում է Ամերիկայի հայ դատի հանձնաժողովի էջում, հանդիպմանը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտությանը Թուրքիայի մասնակցության հարցը:
«Դուք տեղյա՞կ եք, որ թուրքիան նպաստել է զինյալների տեղափոխմանը Սիրիայից Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում 2020թ. պատերազմի ընթացքում»,- հարցրել է սենատոր Մենենդեսը պետքարտուղարի օգնականի քաղաքական հարցերով Վիկտորիա Նուլանդին:
Ի պատասխան՝ նա առաջարկել է այդ հարցը առանձին քննարկել: Սենատոր Մենենդեսը հավելել է, որ ինքը նույնպես սպասում է Պետդեպարտամենտի պատասխանին Ադրբեջանի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ, որոնք ներառում էին Միացյալ Նահանգներում արտադրված մասեր: