Search
Close this search box.

Բացառիկ տեսանյութ` Սև լճից․ Ադրբեջանը մեզ թողել է մի հատված, այն էլ՝ ցուցադրական

Սեւ լճի շրջակայքի տարածքների 90-95% -ը վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Հանրության շրջանում թյուր կարծիք է տարածվել, թե Սև լիճը վերահսկում է հայկական կողմը, մինչդեռ մի փոքրիկ հատված է ընդամենը թողել Ադրբեջանը, այն էլ՝ ձևի համար, այս մասին ասվում է «Զանգեզուր TV»-ի տեսանյութում։ Մնացած հատվածները հսկում է թշնամին։ Հայտնում է Զանգեզուր Թի Վի-ն եւ ներկայացրել բացառիկ ռեպորտաժ։ Դրանում մասնավորապես նշվում է, որ Ավելի քան 2 ամիս Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական զորքերին արդեն հաջողվել է ինժեներական աշխատանքներ իրականացնել լճի ամբողջ տարածքում, դիրքավորվել, ինչպես նաև թիրախավորել մոտակա Ակներ, Վերիշեն, Խոզնավար համայնքները և Գորիս քաղաք:

Please enter a valid URL