Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դուք ուղղակի չեք պատկերացնում, թե ինչ կարգի ճակատագրական է լինելու ԱՄՆ զորքերի դուրս բերումը Աֆղանստանից։ Այն դեստաբիլ վիճակն ու հակաթուրքական ուժերի կոալիցիան, որ լինելու է Միջին Ասիայում, պատմական հնարավորություն է մեզ տալու ստեղծելու Քուր-Արաքսյան Հայաստանը։ Ռուսաստանը ծանրագույն վիճակում է հայտնվելու, քանի որ Իրանն արդեն բացահայտ ցույց է տալիս, որ իր սահմանակից երկրում չի հանդուրժելու թուրքական ներկայություն։ Իսկ Թուրքիան աղերսում է ԱՄՆ-ին, որ իրեն տա օդանավակայանի վերահսկումը՝ ընդ որում, նաև, ապահովի ֆինանսով՝ թուրքական զորքերին այնտեղ պահելու համար։ Բայց գուշակեք՝ ԱՄՆ-ն պասլատ է արել բոլորին։
Կարճ ասած՝ էս «նահանջով», իրականում, ԱՄՆ-ն գրոհել է։ ԱՄՆ հիմնական մրցակիցները՝ և’ Չինաստանը, և’ Ռուսաստանը ծանրագույն վիճակում են հայտնվել։ Էստեղ շահեկան դիրք է ստանում Հնդկաստանը, որը մեզ համար դրական արդյունք կլինի։ Մեզ ձեռնտու է հակաթուրք ու ԱՄՆ դաշնակից Հնդկաստանի «մետաքսե ճանապարհը», և ոչ թե սոցիալիստ ու մեզ գաղութացնող ՌԴ բարեկամ Չինաստանինը։ Մակրոնի այցից է նաև շատ բան կախված։ Ամենևին մի’ զարմացեք Երասխի դեպքերից։ Ֆրանսիայի ղեկավարի այցի նախօրեին կամ այդ ժամանակահատվածում կրկին նման մի ռուս-թուրքական ծրագրված պրովոկացիա էլի լինելու է։
Կյանքումս երբեք չէի մտածի, որ թալիբների առաջխաղացումն ինձ այսքան կուրախացնի ու հայերին այսքան ձեռնտու կլինի։ Ա՜յ քեզ աշխարհ: