Չինաստանում ներկայացրել են նոր արագընթաց գնացքը, որի արագությունը հասնում է մինչև 600 կմ/ժամ: Նշվում է, որ մեկնարկը տրվել է Շանդուն նահանգի Ցինդաո քաղաքում, փոխանցում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
«Ըստ China Railway Rolling Stock Corporation-ի, այն ինքնուրույն մշակվել է Չինաստանի կողմից և երկաթուղային տրանսպորտի ոլորտում երկրի վերջին գիտական և տեխնոլոգիական նվաճումն է»,-ասված է հաղորդագրության մեջ: