Search
Close this search box.

«Պատիվ ունեմ» դաշինքը վերցնելու է պատգամավորական մանդատները

Պատիվ ունեմ» դաշինքը պատգամավորական մանդատները վերցնելու որոշում է կայացրել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:

«ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի միջնորդություն չունենք, չենք նախատեսում, որ կունենանք»,- նշեց Հակոբյանը:

«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Please enter a valid URL